
Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Մինսկի «Դինամոյին» 0։1 հաշվով պարտվելուց հետո «Փյունիկը» հայտարարություն է տարածել։
«Այս պարտությունը ցավալի է, բայց մենք գլուխներս բարձր ենք պահում, քանի որ Եվրոպայում մեր ճանապարհը շարունակվում է: Շնորհակալ ենք ձեր աջակցության համար»,- ասված է հայտարարության մեջ։
«Դինամոյին» պարտվելուց հետո «Փյունիկը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում և կմրցի Սլովակիայի «Սլովանի» և Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգայի» դիմակայության պարտվողի հետ։