Ռուսաստանը պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ-ն պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի Ամերիկայի ժողովուրդը:

Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել` մենք կաշխատենք, պատրաստ կլինենք աշխատել ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկացի ժողովուրդը, և որը, պատրաստ կլինի իրավահավասար, փոխադարձ հարգալից երկխոսության:

Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, դեռ երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր»,- ասել է նա:




Լրահոս