
Հուլիսի 17-ին՝ ժամը 19։14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում ջրային մոտոցիկլը խափանվել է, քաղաքացին չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը։ Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին տեղի ուժերով դուրս է եկել Ձկնագետ գետի ափ։
Ջրափրակարարները գետի ափից քարշակման միջոցով դեպի հանգստյան գոտու ափ են դուրս բերել ջրային մոտոցիկլը և քաղաքացի Ա․ Խ․-ին (ծնված 2003 թ․)։