
Բասկետբոլի Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:
Հինգերորդ խաղում Հայաստանի հավաքականը 81:71 հաշվով առավելության հասավ Մոլդովայի հավաքականի նկատմամբ:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն էր՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 14 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: