Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ հայտնեց.
«Ես երկու տարվա մեջ ամեն շաբաթ, շաբաթական մինիմում 3-4 անգամ ասում եմ՝ դիմում գրեմ գնամ»:
Այն հարցին, թե մարդիկ չեն դատապարտվում՝ կամ համաներվում են, կամ վաղեմության ժամկետն է անցնում, գոնե մի հոգի պատասխան չի՞ տալու, Անդրեասյանն ասաց, որ այդ ամբողջ համակարգի պրոբլեմը իրենք քայլ առ քայլ լուծում են։
«Ամեն այս հարցազրույցը, ամեն ագրեսիան բերելու է թևաթափության, որովհետև և՛ ես, և՛ դատավորները՝ նրանք, ովքեր ուզում են արդարադատություն լինի այս երկում, համազգային մուննաթի տակ են։
Ես երկու տարվա մեջ ամեն շաբաթ, շաբաթական մինիմում 3-4 անգամ ասում եմ՝ դիմում գրեմ, գնամ, որովհետև այնքան հավես է գալ, նստել այս աթոռին, կամ այդ աթոռին, որը շատ ավելի բարձր է վարձատրվում և շատ ավելի հաճելի կյանք կապահովի իմ համար, նստել և ուղղակի մուննաթ գալ համակարգերի վրա։
Բայց ինչո՞ւ ենք մնում այս համակարգերում, միայն ես չէ, հարյուրավոր մարդիկ, որովհետև քննիչներ, դատախազներ, օպերատիվ մարմիններ, դատավորներ, լիքը մարդ հավատալով դեռ պայքարում ա։ Մի մասն ամեն ինչ արել ա, որ տապալվի, մի մասը՝ պայքարում ա։ Հիմա դուք ո՞ւմ եք ուժ տալիս այս հարցադրումներով, ժողովրդին եմ ասում, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Ես ձեզ խոստացե՞լ եմ, որ բոլորը պետք է նստած լինեն, չէ՛, ես ԲԴԽ գալուց ոչ մեկին նման խոստում չեմ տվել, դատավորներն ու քննիչներն են խոստացե՞լ, չէ։ Այսօր, որ ընդդիմադիր մեկը չի նստում, դա էլ է արդարադատության վերականգնում, երբ իշխանականն է նստում, դա էլ ա արդարադատության վերականգնում»։