ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ ԸՍՏ «ASIAN BANKING…» ԱՄՍԱԳՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արդշինբանկը» Asian Banking & Finance միջազգային ամսագրի կողմից հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգում՝ արժանանալով «Տարվա մանրածախ բանկ» եւ «Տարվա փրայվիթ բանկ» անվանակարգերին:

 

Այսպես է գնահատել փորձագետների միջազգային հանձնաժողովն «Արդշինբանկի» գործունեությունը 2024 թվականի ընթացքում: Մրցանակները հանձնվել են բանկերին՝ նորարարության, իրենց գործին նվիրվածության եւ հաճախորդներին բացառիկ սպասարկում ապահովելու համար:

Ամսագրի կողմից հաղթողներին ուղղված շնորհավորական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Այս մրցանակները վկայությունն են այն բանի, որ յուրաքանչյուր ընկերություն շարունակաբար կատարելագործում է իր աշխատանքը եւ ոլորտի համար նոր նշագիծ սահմանում՝ կիրառելով լավագույն փորձը եւ ինովացիոն մոտեցումները, որոնք էլ ձեւավորում են բանկային գործի ապագան»:

«Արդշինբանկի» մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի կարծիքով բանկի բոլոր մրցանակների հիմքում յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա մանրակրկիտ աշխատանքն է, որ թույլ է տալիս հաճախորդներին որակյալ եւ հասանելի ծառայություններ մատուցել:

«Արդեն որերորդ անգամ «Արդշինբանկը» նորից լավագույնն է ճանաչվում Հայաստանում համընդհանուր ակտիվներով, զուտ շահույթով, միջազգային ֆինանսավորման ծավալներով, շահութաբերությամբ եւ մասնաճյուղերի ցանցի ընդլայնմամբ: Այս փաստերը որոշիչ են դարձել ամբողջ աշխարհից բազմաթիվ արժանավոր թեկնածուների մեջ հաղթողի ընտրության գործում: Այս մրցանակները հերթական անգամ վկայում են «Արդշինբանկի» զարգացման ռազմավարական ճիշտ վեկտորի մասին»,- նշեց Ա. Խաչատրյանը:

Մրցանակակիր բանկերի ամբողջական ցանկը ներկայացված է ամսագրում:

«Արդշինբանկի» մասին

«Արդշինբանկը» Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաեւ փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ «Արդշինբանկն» ունի շուրջ 400.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ եւ օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաեւ ներկայացուցչություն Փարիզում։ «Արդշինբանկը» Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard, BB-(Stable), Moody’s (Ba3 (Stable)) եւ Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

ABF-ի մասին

Asian Banking & Finance (ABF)-ը ոլորտային ամսագիր է, որ սպասարկում է Ասիայի ֆինանսական ծառայությունների դինամիկ ինդուստրիան: Ամսագիրը թողարկում է վերլուծական հոդվածներ, ոլորտային հաշվետվություններ առեւտրային, մանրածախ եւ ներդրումային-բանկային ընկերությունների մասին Ասիայում:

 

 

 

4 ՄԻԼԻԱՐԴ՝ 500 ՎԵՐԵԼԱԿԻ ՀԱՄԱՐ

Երեւանի քաղաքապետարանը մայիսի 13-ին պայմանագիր է կնքել «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ի հետ՝ վերելակների ձեռքբերման եւ տեղադրման համար։

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 մլրդ 631 մլն 986 հազար դրամ, որով պետք է տեղադրվի 400 վերելակ։

2019-ին ընկերությունը 159 միլիոն դրամի դիմաց տեղադրել է 17 վերելակ։ 2020-ին քաղաքապետարանի եւ «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրով փոխարինվել է 500 վերելակ, պայմանագրի արժեքը կազմել է 4 մլրդ 678 մլն դրամ։

1967-ին հիմնադրված «Ռելե»ի գործարանն այժմ կոչվում է «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ, որի գլխավոր տնօրենը Ռաֆայել Գրիգորյանն է. վերջինս պահածոների գործարանի տնօրեն Սարգիս Պողոսյանի աներն է:

Երեւանի քաղաքապետարանը 2024 թվականի փետրվարի 23-ին կնքել է եւս մեկ վերելակների ձեռքբերման եւ տեղադրման պայմանագիր։ Այս պայմանագրի արժեքը կազմել է 939 մլն 990 հազար դրամ, որով «Ավագ Շին 1» ՍՊԸ-ն պարտավորվում է իրականացնել 100 վերելակների տեղադրում։

Հարկ է նշել, որ պայմանագրերը ձեռք են բերվել բաց մրցույթի ընթացակարգով։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

«ՅՈՒՆԻԲԱՆԿԸ» ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ Է ԹՈՂԱՐԿԵԼ 

«Յունիբանկը» թողարկել է դրամային եւ դոլարային պարտատոմսեր՝ համապատասխանաբար, 9.75% եւ 5% տարեկան եկամտաբերությամբ: Դրամային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 2 մլրդ ՀՀ դրամ, դոլարային պարտատոմսերինը՝ 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել «Յունիբանկի» գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում: Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչեւ 09.09.2024թ.: Տեղաբաշխման եւ ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում՝ AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Ծրագրային ազդագիրը (գրանցված է 05.06.2024թ. թիվ 1/204 Ա), դրա լրացումները եւ սույն թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

 

 

 

 

ՄԱՔՍԱՆԵՆԳ ԿԵՐՊՈՎ 6.5 ԿԳ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՓՈՐՁ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը տարբեր տեսակի դեղամիջոցների` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացի Է.Չ.-ն իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային հսկողության ներքո գտնվող դեղամիջոցների տեղափոխումը Վրաստանից Հայաստանի Հանրապետություն կազմակերպում է մաքսային հսկողությունից թաքցնելով՝ կիրառելով դեղամիջոցների հայտնաբերումը դժվարացնող եղանակ:

Օպերատիվ տվյալներն իրացնելիս Մաքսանենգության դեմ պայքարի ու Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչությունների աշխատակիցները Վրաստանից ժամանելուց հետո, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն» մաքսային անցման կետի տարածքում, մաքսային հսկողություն են իրականացրել Է.Չ.-ի եւ նրա կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ։

Մաքսային հսկողություն, մասնավորապես՝ մաքսային զննում իրականացնելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղեկցվել է մաքսային անցման կետի խորը զննման անգար, որտեղ տրանսպորտային միջոցի բեռնախցիկի եւ սրահի հետեւի նստատեղի բաժանարարի հատվածի հատուկ հարմարեցված վայրից հայտնաբերվել են մաքսային հայտարարագրման ենթակա եւ մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 6.5 կգ քաշով դեղամիջոցներ։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության ՊԵԿ իրավաբանական վարչություն:

 

 




Լրահոս