Երեկ՝ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Shamshyan.Com-ը հայտնել է,որ ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել դարձյալ ոստիկանության Սևանի բաժին և տեղեկացրել են, որ վիրավորներից Արսեն Աֆիյանը գիտակցության չգալով մահացել է։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Սեւանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ է։
Քնար Մանուկյան