Armenian text to speach

Չարենցավանցիները ակցիա են իրականացնելու կառավարության շենքի դիմաց․ ինչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չարենցավանի բնակիչները այսօր ակցիա են իրականացնելու ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Բանն այն է, որ Չարենցավանի անձնագրային բաժանմունքը փակել են և տեղի բնակիչները ստիպված են հասնել Հրազդան քաղաքի անձնագրային բաժանմունք։

Նշենք, որ ArmLur.am-ի հետ զրույցում Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանն ասել էր, որ պատրաստվում են Չարենցավան քաղաքից դուրս կազմակերպել նաև ակցիաներ։

Նաև հիշեցնենք, որ վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, որ Չարենցավանում կազմակերպված ակցիայի ժամանակ իրենց խոչընդոտել են ոստիկանները։

Աննա Սրապիոնյան




Լրահոս