ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Կիվին Հայաստանում դարձել է «սպիտակ ագռավ»․ ինչու է ստեղծվել կիվիի դեֆիցիտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վերջերս ահազանգեր է ստանում առևտրականներից, որ Հայաստանում կիվի չկա։

Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ է՝ մրգի խանութներում կիվի չկա և շուկաներից գնող, ապա վերավաճառող տնտեսվարողները փաստի առաջ են կանգնած․ նրանց խոսքով կիվիի կամ բանանի բացակայությունց հաճախ նվազում են խանութների վաճառքը, քանի որ պահանջված մրգեր են։

ArmLur.am-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ նախարարությունը կապ չունի կիվիի ներմուծման կամ դեֆիցիտի հետ։ Նաև փոխանցեցին, որ կիվին Հայաստան ներմուծում են անհատ ընկերություններ, և բացակայությունը կարող է կապված լինել նրանով, որ արտասահմանյան շուկաներում գնաճ կա, որը ձեռք չի տալիս հայ տնտեսվարողներին։ Հենց սրա պատճառով էլ կարող է ստեղծված լինել կիվի դեֆիցիտ։

Պետական եկամուտների կոմիտեից էլ տեղեկացանք, որ նրանք ևս այս թեմայի շրջանակներում պատասխանատու չեն, սակայն փաստն այն է, որ վերջին շրջանում կիվին Հայաստանում դարձել է «սպիտակ ագռավ»։

Հավելենք, որ 2023 թվականին 9 հազար 31 տոննա ելակ, մոշ, մորի, թութ, հաղարջ, կիվի և նուռ է ներկրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս