Էլմիրա Կարապետյանը Հայաստանի առաջին եւ երկրորդ հայ օլիմպիական ջահակիրն է. պատմություն է կերտվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին Էլմիրա Կարապետյանը պատմություն է կերտել՝ դառնալով Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին մարզիկը, ով մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցման վազքին՝ դառնալով ջահակիր երկրորդ հայ մարզիկը պատմության մեջ:

Առաջին անգամ հայ մարզիկը մասնակցել է ջահի փոխանցման արարողությանը 40 տարի առաջ՝ 1984 թվականին Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։ Սակայն Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին ջահակիրն է, ինչը պատմական իրադարձություն է։

Հայ օլիմպիական հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր։

2024 թվականի Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 26-ին եւ կշարունակվեն մինչեւ 2024 թվականի օգոստոսի 11-ը: Փարիզը գլխավոր հյուրընկալող քաղաքն է, իսկ խաղերն անց են կացվելու Ֆրանսիայի 16 այլ քաղաքներում: Փարիզի Օլիմպիական խաղերին կկայանան 32 մարզաձեւերի մրցումներ եւ մեդալներ կստանան 329 մարզիկներ:

Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 15 մարզիկներ, որոնք հանդես կգան 7 մարզաձեւերում։

Հուլիսի 26-ին կայանալիք բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը։

«Փարիզ 2024» Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներն են.

* Հրաձիգ՝ Էլմիրա Կարապետյան

* Մարմնամարզիկներ՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան

* Ազատ ոճի ըմբիշներ՝ Վազգեն Թեւանյան, Արսեն Հարությունյան

* Բռնցքամարտիկ՝ Դավիթ Չալոյան

* Հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ Արթուր Ալեքսանյան, Մալխաս Ամոյան, Սլավիկ Գալստյան.

* Ծանրորդներ՝ Վարազդատ Լալայան, Գարիկ Կարապետյան, Անդրանիկ Կարապետյան

* Լողորդներ՝ Արթուր Բարսեղյան, Վարսենիկ Մանուչարյան

* Մարզիկ (աթլետ)՝ Երվանդ Մկրտչյան

Սա կլինի Հայաստանի ութերորդ անընդմեջ ելույթը ամառային օլիմպիական խաղերում հետխորհրդային ժամանակաշրջանում։




Լրահոս