Բագրատ Սրբազանին աջակցություն հայտնելու պատճառով ՀՀ իշխանությունները Վիրահայոց թեմին զրկել են կարմիր պետհամարանիշներից․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց առաքելական եկեղեցու դեմ արշավը շարունակվում է։

Բագրատ Սրբազանին բացահայտ աջակցություն հայտնելուց հետո Հայաստանի իշխանությունները զրկել են ՀԱԵ Վիրահայոց թեմին՝ կարմիր և կանաչ պետհամարանիշներից։

Վրաստանի Հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է․

«Մոտ մեկ ամիս է՝ նման խոսակցություններ կան, բայց վերջին օրերին հստակ իմացել եմ, որ զրկել են Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին, փոխառաջնորդին կարմիր համարանիշներից, իսկ Աջարիայի, Նինոծմինդայի և Ախալքալաքի հոգևոր հովիվներին կանաչ համարանիշներից։

Պաշտոնապես որևէ բացատրություն չի եղել, բայց ես համոզված եմ, որ դա կապված է այն բանի հետ, որ Վիրահայոց թեմն իր բացահայտ աջակցությունը հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և Բագրատ Սրբազանին։ Այդ հայտարարությունից որոշ ժամանակ անց նման որոշում է կայացվել։

Ինչպես Սփյուռքում էին տարբեր միջոցառումներ էին անցկացնում շարժմանն աջակցող, մենք էլ Տեր հոր հետ միասին Թբիլիսում անցկացրինք, և թեմի առաջնորդն էլ աջակցող ելույթով հանդես եկավ»։

Արթուր Միրզոյանը հավելում է՝ մինչ Հայաստանի իշխանությունները Վիրահայոց թեմին զրկում են կարմիր պետհամարանիշներից, Ադրբեջանը Վրաստանում իր բոլոր աշխատակիցներին բաժանում է այդ համարանիշները։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս