
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից հայտնում են․
«Վարչական շրջանում գործող կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում, սույն թվականի հուլիսի 17-ին կազմակերպվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի այցը Դրոյի 22/5 հասցեում գործող «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամ:
Այցի ընթացքում վարչական շրջանի ղեկավարը ծանոթացավ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի ընթացիկ ծրագրերին:
Արտակ Հովակիմյանը անմիջական ու ջերմ զրույց ունեցավ «Գթության խոհանոց» ծրագրի շահառուների, ինչպես նաև «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրի երեխաների հետ»: