Մալաթիայի տոնավաճառում մանկական հագուստը սկսվում է 3000-ից և հասնում 25,000 դրամի։
Վաճառողները ArmLur.am-ի հետ զրույցում նշում են՝ նախորդ տարիների համեմատ, մանկական հագուստի գինը չի փոխվել, թանկացումներ չկան, իսկ ապրանքը ներկրում են հիմնականում Չինաստանից և Ռուսաստանից։
ArmLur.am-ը պարզեց, որ, օրինակ, մանկական շապիկները Մալաթիայի շուկայում սկսվում են 5000 դրամից, բլուզները 4000 դրամից, իսկ աղջիկ երեխայի տոնական հագուստները 10․000 դրամից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան