
Միլանի «Ինտերը» միջմրցաշրջանային հատվածում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և 3-2 հաշվով կամային հաղթանակ է տարել շվեյցարական «Լուգանոյի» նկատմամբ։
Իմձագիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ է դարձել իրանցի նորեկ Մեհդի Թարեմին։ Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը։
Իտալիայի գործող չեմպիոնը հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հուլիսի 22-ին և մրցելու է երկրի երրորդ լիգան ներկայացնող «Պերգրոկրեմայի» հետ։