Գործարար Սիլվա Համբարձումյանը, իր հայտնի սկանդալային ասուլիսում, ապա նաեւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստան ներկրվող շաքարը վատ որակ ունի եւ վնաս է մարդու առողջության համար: Այս հայտարարությունից հետո, ըստ որոշ լուրերի, ինչ-ինչ խմորումներ էին սկսվել Սիլվա Համբարձումյանի եւ շաքարի միակ ներկրող, գործարար Սամվել Ալեքսանյանի միջեւ: Սակայն դատելով տիկին Սիլվայի` «Ժողովուրդ»-ին հայտնած լուրից, կարծես այս մի հակամարտությունը հարթվում է: Սիլվա Համբարձումյանն ասաց, որ իր նախաձեռնությամբ փորձաքննության ուղարկված շաքարավազի հետազոտության պատասխանը ստացել է եւ համոզվել, որ շաքարը որակյալ է:
ՔԱՂՑՐ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ