Կանադացի բժիշկները կանանցից մեկի մոտ հայտնաբերել են ֆանտոմային հղիության բացառիկ դեպք: Քվեբեկի բնակչուհի Բարբարա Բենվենյուն հիվանդանոց է եկել և հայտարարել, որ ի8 ծննդաբերելու ժամանակն է:
Ընդ որում նա պնդել է, որ 5 երեխա է ունենալու, հայտնում է mail.ru-ն: Չնայած այն բանի, որ կնոջ փորն իսկապես շատ մեծ է եղել, հետազոտությունը ցույց է տվել, որ արգանդում պտուղ չկա:
Պարզվել է, որ Բարբարան տառապում է շատ հազվադեպ հիվանդությամբ ` ֆանտոմային հղիությամբ: Կանադուհու քաղաքացիական ամուսինը խոստովանել է, որ շոկի մեջ է: Նա մի քանի ամիս ուրախացել է ապագա հայրության առթիվ և անուններ է ընտրել հինգ երեխաների համար:
Ավելին, նա պատրաստ է հաստատել, որ իր կինն ունեցել է հղիությանը հատուկ հատկանիշներ, իսկ նրա որովայնը մեծացել է ենթադրվող ծննդաբերության ժամկետի մոտեցման հետ մեկտեղ:
Ներկա պահին կանադուհին բուժվում է , իսկ նրա ամուսինը հեռացել է ` ի զորու չլինելով հաշտվել խաբված հույսերի հետ: Կեղծ հղիությունը Բարբարա Բենվենյուի մոտ առաջին անգամ չէ որ նկատվումէ: Ավելի վաղ նա իբր պատրաստվել է երկու և երեք երեխա ծննդաբերել:
Ի դեպ, բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ ֆանտոմային հղիությամբ են տառապում հղի կանանց ամուսինները: