Տեսել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկկողմ շփումների հնարավորությունը. Շառլ Միշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Օքսֆորդում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և այդ ուղղությամբ իր գործադրած ջանքերին:

«Վերջին ամիսներին տեսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկկողմ շփումների հնարավորությունը: Գիտեք, ես փորձեցի անել հնարավորը ԵՄ-ի անունից՝ հեշտացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի Բլենհայմ պալատում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 4-րդ գագաթնաժողովը։ Մոտ 47 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հրավիրված են մասնակցելու այս հանդիպմանը:

Առաջնորդները քննարկում են Ուկրաինային հետագա աջակցությունը, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերները: Կլոր սեղանի շուրջ քննարկվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են միգրացիան, էներգետիկան, հաղորդակցությունը, պաշտպանությունը և ժողովրդավարության պաշտպանությունը: Եվրոպական քաղաքական համայնքը հանձնառու է զարգացնել քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ լուծելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրները և բարձրացնելու եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը:




Լրահոս