Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը մեկնարկել է (տեսանյութ և լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը րոպեներ առաջ մեկնարկեց: Հավաքին ներկա որոշ քաղաքացիների ձեռքին տեսնում ենք  ոչ միայն ՀՀ, այլև՝ ԵՄ  դրոշները: Հանրահավաքը սկսվեց  ՀՀ օրհներգի  հնչյուններով:

Նշենք, որ հանրահավաքն այդքան էլ մարդաշատ չէ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախորդ տարվա հանրահավաքները:

Խոսքով հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասաց, որ այսօրվա հանրահավաքը հանրային նախահավաք է, Ազատության հրապարակն էլ կդառնա ազգահավաքի հրապարակ:

Անդրադառնալով երեկ Հայաստանի՝ Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելուն` Հովհաննիսյանն ասաց, որ այս իշխանությունը չկարողացավ անգամ ձեռնպահ քվեարկել:

«Այս իշխանության օրոք  պետք է մոռանալ Ցեղասպանության, Արցախի ինքնիշխանության  ճանաչման ու  ՀՀ անկախության և մեր ազգային շահերի մասին»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն: Կուսակցության ղեկավարը կոչ է անում  գործի անցնել: «Նախահավաքից հետո հարթակում կլինի  փոքր խորհրդակցություն»,- ասաց Հովհաննիսյանը:




Լրահոս