
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները դրական ազդեցություն կունենան երկկողմ հարաբերությունների վրա։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում։
«Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները օգուտ կբերեն ամերիկացի ժողովրդին և դրական ազդեցություն կունենան թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա», – ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Էրդողանը, ինչպես նշվում է, կրկին դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը և շուտափույթ ապաքինում մաղթել նրան։