
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պայմանագիր է կնքել արգենտինացի պաշտպան Բրայան Մենդոզայի հետ։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է բուլղարական «Բոտևը», որի կազմում 61 խաղում նա դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա կարիերայի մեծ մասն անցկացրել է Ռումինիայում և հանդես է եկել «Բոտոշանիում», «Պետրոլուլում», «Կոմունա Ռեսեայում»։ Transfermarkt-ը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 200 հազար եվրո։