Թուրքական իշխանությունները արգելափակել են մուտքը դեպի YouTube:
Ինչպես հաղորդում է BBC-ին, դա տեղի է ունեցել վարչական դատարանի կողմից Twitter-ի արգելքը չեղյալ համարելու հաջորդ օրը:
Թեև Թուրքիայի ոչ բոլոր օգտատերերն են գրանցել արգելափակումը, YouTube-ի սեփականատեր հանդիսացող Google ընկերությունը հաստատել է, որ YouTube-ի մուտքը արգելափակված է եղել շատ օգտատերերի համար:
Վերջերս երկրի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Facebook-ը, YouTube-ը և Twitte-ը «լի են ստով»:
Սոցցանցերում բազմիցս Էրդողանին մեղադրել են կոռուպցիայի մեջ: Վերջերս YouTube-ում հայտնվել էր Էրդողանի և իր որդու խոսակցության ձայնագրությունը, որը ներկայացնում էր խոշոր գումարներից ազատվելու մասին նրանց մտադրությունը:
Այն ժամանակ Էրդողանն ասել էր, թե խոսակցությունը մոնտաժված է, սակայն չէր հերքել դրա իրական լինելը: