Ճշտված տվյալներով ինքնաթիռը Յակ-52 է․ ՆԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրապարակվել է ինքնաթիռի ԱՆ-2 մոդելը։ Ճշտված տվյալներով ինքնաթիռը Յակ-52 է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ։




Լրահոս