
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում՝ նրան մեղադրելով Հարավային Կովկասում լարվածություն ստեղծելու և Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը խոչընդոտելու մեջ։
«Ցավոք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որոնք արդարացնում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությունը և բացահայտորեն դրսևորում են կողմնակալ դիրքորոշում Ադրբեջանի նկատմամբ, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղությանը խոչընդոտելու Ֆրանսիայի փորձերի ևս մեկ վառ օրինակ են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, նրա հայտարարության տեքստը հրապարակվել է ԱԳՆ կայքում։