Թրամփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել նախագահի պաշտոնում. նա ներկայացել է կնոջ ու ամբողջ ընտանիքի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնալդ Թրամփը հայտարարել է նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու իր համաձայնության մասին։

Թրամփն այս մասին ասել է՝ Միլուոկիում (Վիսկոնսին) Հանրապետականների ազգային համագումարում ելույթ ունենալով։

«Ես հավակնում եմ նախագահական ընտրություններին ամբողջ Ամերիկայի, ոչ թե Ամերիկայի կեսի համար: Որովհետև Ամերիկայի կեսին հաղթելու մեջ օգուտ չկա: Այսպիսով, այսօր, հավատքով և նվիրվածությամբ, ես հպարտությամբ ընդունում եմ ձեր առաջադրումը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: Շնորհակալություն»,- ասել է նախկին նախագահը:

Ի դեպ, համագումարին նա ներկայացել է կնոջ՝ /մելանյա Թրամփի և ամբողջ ընտանիքի հետ: Նա ողջագուրվել է ընտանիքի անդամների հետ, համբուրել կնոջը:




Լրահոս