
Թուրքիայի Իզմիր քաղաքում բռնկված անտառային հրդեհը ուժեղ քամու պատճառով հասել է բնակավայրեր, հայտնում է A Haber հեռուստաալիքը։
CNN Türk-ի տվյալներով՝ քաղաքացիները սեփական ուժերով հանգցրել են իրենց տներին մոտեցող կրակը։
Տեղի մեղվապահներից մեկը ODATV-ին պատմել է, որ մոտ 80 փեթակ է այրվել, և միայն 20-ը փրկվել:
Հրդեհի մարմանը ներգրավվել է տասնյակ տեխնիկա, այդ թվում՝ յոթ ինքնաթիռ և 16 ուղղաթիռ։ Երբ մութն ընկել է, հրդեհի վայր են ժամանել գիշերային տեսանելիության համակարգերով հագեցած ուղղաթիռներ։