Ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը ասել է, որ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրեն համարում է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար:
«Մենք շատ ենք զրուցում: Մխիթարյանը հաճախ է ասում, թե ինչն եմ անում սխալ և ինչը ճիշտ: Նա ինձ տեսնում է հավաքականի առաջատար և, իհարկե, օգնում ու ասում է, թե ինչ պետք է անեմ»,- 24-ամյա կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է RB Sport-ը:
Հարցը, թե Մխիթարյանն իրեն կանչել է «Ինտեր» թե՝ ոչ, Սպերցյանը թողել է առանց մեկնաբանության:
Նախորդ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել էր 33 հանդիպում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հայաստանի հավաքականում նա անցկացրել է 27 հանդիպում ու խփել 4 գոլ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։