
Արդարադատության միջազգային դատարանը կարծում է, որ Պաղեստինի տարածքում Իսրայելի բնակեցման ծրագրերը խախտում են միջազգային իրավունքը: Այդ մասին հայտարարել է դատարանի նախագահ Նավաֆ Սալամը:
«Իսրայելի բնակեցման քաղաքականությունը չի համապատասխանում միջազգային իրավունքով վերջինիս ստանձնած պարտավորություններին»,- հայտարարել է Սալամը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի դատարանը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների գրավումը համարում է փաստացի անեքսիա։ Դատական նիստի սկզբում նախագահող դատավորը նշել է՝ ՄԱԿ-ի դատարանը եկել է այն եզրակացության, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիայի իրավական հետևանքների վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն կայացնելու իրավասություն ունի: Բացի այդ, ատյանն այս հարցի վերաբերյալ բավականաչափ տեղեկատվություն ունի։