armlur.am-ի տեղեկություններով` երեկ` ողջ օրվա ընթացքում, Լիսկան ջանք չի խնայել Սերժ Սարգսյանի ընդունելությանն արժանանալու եւ «իրողությունը» ներկայացնելու համար: Սակայն դա նրան չի հաջողվել: Խաչատրյանին չի կարողացել օգնել նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով հանդիպել է Ս.Սարգսյանին` կապված Իջեւանում տեղի ունեցած ընտրություններում ՀՀԿ-ի խայտառակ պարտության հետ: Ս.Սարգսյանի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով Սուրեն Խաչատրյանը դիմել է նաեւ ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանին, ով խոստացել է, որ կփորձի միջնորդել, որպեսզի հանդիպումը կայանա: Մեր աղբյուրները հաղորդում են նաեւ, որ Սուրեն Խաչատրյանը ցանկանում է համոզել նախագահին, որ իր «գլխին սարքել» են, եւ ինքը չի ծեծել Սիլվա Համբարձումյանին:
ԽԱՌՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ