Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Արդարադատության միջազգային դատարանի եզրակացությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Արդարադատության միջազգային դատարանի եզրակացությունը, որը պահանջում է դադարեցնել բնակեցման գործունեությունը պաղեստինյան տարածքներում։

«Հրեա ժողովուրդը իր սեփական հողի նվաճողը չէ։ Մեր հայրենիքի տարածքում իսրայելական բնակավայրերի օրինականությունը կասկածից վեր է»,- գրել է նա X-ում:

Ավելի վաղ Արդարադատության միջազգային դատարանը խորհրդատվական եզրակացություն էր հրապարակել՝ պաղեստինյան տարածքներում Իսրայելի ներկայությունն անօրինական ճանաչելով։ Դատարանը գտնում է, որ Իսրայելի քաղաքականությունն ու գործողությունները նպատակ ունեն անդառնալի ազդեցություն ունենալ այդ տարածքներում իրավիճակի վրա և համարում է, որ այդ քաղաքականությունն ու գործողությունները «հավասարազոր են օկուպացված Պաղեստինի տարածքի զգալի մասի բռնակցմանը»:




Լրահոս