Լամին Յամալի տրանսֆերային արժեքը բարձրացել է 30 միլիոն եվրոյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Transfermarkt-ը թարմացրել է Գերմանիայում կայացած Եվրո-2024-ին մասնակցած մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային գինը հասել է 120 միլիոն եվրոյի։

Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է զգալի աճ գրանցել։ Իսպանիայի հավաքականի չեմպիոնությունից հետո Յամալի տրանսֆերային արժեքը բարձրացել է 30 միլիոնով:

Յամալը 100 միլիոն եվրոյից ավելի տրանսֆերային արժեքով ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է պատմության մեջ։ Դա ռեկորդային գին է նաև 17 տարեկան ֆուտբոլիստների մեջ։

Հիշեցնենք, որ Լամին Յամալն արժանացել էր նաև Եվրո-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին ու ճանաչվել լավագույն գոլի հեղինակ։




Լրահոս