
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը հեռացել է պաշտոնից, հաղորդում է երկրի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
52-ամյա դանիացին 2020 թվականից էր գլխավորում իր երկրի ազգային թիմը, որը Եվրո-2024-ում հասավ 1/8 եզրափակիչ և 0-2 հաշվով պարտվեց գերմանացիներին։
Մինչև տարեվերջ Դանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը կլինի Կասպեր Յուլմանի օգնական Մորտեն Վիգհորստը։