
Ջո Բայդենը մտադիր է հաջորդ շաբաթ վերսկսել նախընտրական քարոզչական միջոցառումներին իր մասնակցությունը։ Այդ մասին ասված է ամերիկյան առաջնորդի հայտարարության մեջ, որ տարածել է նրա նախընտրական շտաբը։
Հիշեցնենք, որ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով, ինչից հետո ակտիվացան քննարկումներն այն մասին, որ նա մտադիր է լքել ընտրապայքարը։