«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոսել է անգլիական ակումբում իր ապագայի մասին։
«Եթե վաղը «Յունայթեդը» գտնի մեկին, ով, իրենց կարծիքով ինձնից լավն է, ապա ես կհեռանամ: Ամեն ինչ շատ պարզ է։ Սրանք այն մեխանիզմներն են ֆուտբոլում, որոնք պետք է հարգել: Նման ակումբում շատ պարզ է․ եթե չես հաղթում, ապա դժվարության մեջ ես:
Եկեք ընդունենք դա: Եթե դու չափազանց շատ հանդիպումներ ես պարտվում, ապա ուժ է պահանջվում քո թիմին ամեն անգամ կենտրոնացած և մոտիվացված պահելու համար: Ֆուտբոլիստները, ինչպես քեզ շրջապատող մարդիկ, սկսում են հիասթափվել»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերել ESPN-ը: