
Վլադիմիր Զելենսկին ցանկանում է ՆԱՏՕ-ին ներքաշել կոնֆլիկտի մեջ, և Ռուսաստանի հետ բախմանը առնվազն դաշինքի մեկ երկրի մասնակցությունը կնշանակի համաշխարհային պատերազմ, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն լիբանանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում։
Հունգարական լրատվամիջոցները նախարարին խնդրել են մեկնաբանել Զելենսկու այն հայտարարությունը, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «դավաճանել է Եվրոպային» Մոսկվա կատարած այցով։
«Ես տեսնում եմ, որ կան շատ մարդիկ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահը, ովքեր փորձում են ներքաշել ՆԱՏՕ-ին այս պատերազմի մեջ։ Այժմ ՆԱՏՕ-ի մեկ երկրի ներգրավումը կնշանակի համաշխարհային պատերազմ։ Ավելի լավ կլինի կանխել դա և խուսափել դրանից»,-ասել է Սիյարտոն։