Կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը, հայտնել են ֆեդերացիայից։
«Ալիսան 21 տարեկան էր, Հայաստանի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից։
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 17:00-ից Կարմիր բլուր սգո սրահում, հասցեն ` ք. Երևան, Չարբախ, Շիրակի 74/1»,- նշել են ֆեդերացիայից։