«Սրանք դեռ ծաղիկներն են». Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր Ազատության հրապարակում  անդրադարձավ  երեկ ՄԱԿ-ի առաջարկած  բանաձևին Հայաստանի դեմ քվեարկելուն:

«Օր առաջ հեռանան Հայաստանից այս իշխանությունները, քանի որ ինչպես հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, այս դե ֆակտո իշխանությունը  ծանր է նստելու մեզ վրա, սրանք դեռ ծաղիկներն են»,- ասաց պրն Մարտիրոսյանը` հավելելով, որ Հայաստանն «իզգոյ» պետություն է:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է ճանաչել:

Ղրիմի հանրաքվեի արդյունքների դեմ բանաձևին կողմ է քվեարկել 100 պետություն, 58-ը ձեռնպահ է մնացել, իսկ դեմ է քվեարկել 11 պետություն, որոնց թվում ` Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, ԿԺԴՀ-ն, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն:

Ըստ Մարտիրոսյանի ` Հայաստանն այսօր շատ է մտածում պուտինյան իշխանության  մասին: Միասնական ուժերով օր առաջ պահանջել և պարտադրել իշխանություններին հրաժարական տալ: «Պետք է օրինական և  լեգիտիմ իշխանություն ունենալ»,- ասաց Մարտիրոսյանը:

Մանրամասն ` տեսանյութում:

 




Լրահոս