Չինաստանում կամուրջի փլուզման հետևանքով 11 մարդ զրկվել է կյանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ առավոտյան տեղեկություններով՝ 11 մարդ զոհվել է կամրջի փլուզման հետեւանքով Չինաստանի հյուսիսարեւմտյան Շենսի նահանգում։

Չժաշույ գավառի Շանլոու քաղաքում գտնվող կամուրջը ուրբաթ քանդվել է տեղի ժամանակով ժամը 20.40-ին, հորդառատ անձևեւների հետեւանքով, տեղեկացրել է հասարակության հետ կապերի տեղի վարչությունը։

Շաբաթ առավոտվա ժամը 10-ի դրությամբ փրկարարները հանել էին գետն ընկած հինգ ավտոմեքենա։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։




Լրահոս