Հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրա մի քաղաքացի:
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Ոստիկանության Կոտայքի բաժին ներխուժածը Իրաքի քաղաքացի է։
Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։
Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Ավելի վաղ հայտնել էինք միջադեպի մասին։
Քնար Մանուկյան