Երևանում հուլիսի 19, 20, 21 անցկացվում է Ռեստոֆեստ ռեստորանային փառատոնը, որը նոր ասպարեզներ է բացում բազմաթիվ ընկերությունների համար ներկայանալու, նոր գործընկերներ գտնելու, ինչպես նաև հասարակությանը սեփական պրոդուկտը ներկայացնելու և հանրության համար հետաքրքիր ժամանց կազմակերպելու համար։
Փառատոնի գլխավոր հովանավորն է Արաքս թռչնաֆաբրիկան։
Ընկերությունը, բացի հետաքրքիր շոու ծրագրից ունի նաև անակնկալ փառատոնի մասնակիցների համար։
Հայկական խոհանոցի անբաժան մասն է կազմում հայկական ավանդական լոլիկով ձվածեղը։
Փառատոնի ընթացքում ընկերության շեֆ խոհարարի կողմից պատրաստվում է պատմության մեջ ամենամեծ չափաբաժնով լոլիկով ձվածեղը։