ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում 30-ամյակի կապակցությամբ։
«Բելառուսի ողջ նորագույն պատմությունը նշանավորվել է ժամանակակից պետական ինստիտուտների կառուցմամբ և սոցիալական և տնտեսական ոլորտներում զգալի հաջողություններով, ինչն անքակտելիորեն կապված է ձեր անվան հետ։ Բելառուս ընտրողները վեց անգամ անընդմեջ վստահել են ձեզ ամենաբարձր պետական պաշտոնը, ինչն անկասկած վկայում է ձեր վիթխարի հեղինակության մասին ձեր հայրենակիցների մեջ»,- ասվում է շնորհավորանքում։