Չինաստանի հյուսիս-արևմուտքում ճանապարհային կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Ուրբաթ օրը՝ մոտավորապես ժամը 20.40-ին (Մոսկվայի ժամանակով 15.40-ին), Շանսի նահանգի Շանլուո քաղաքի Չժաշույ շրջանում հորդառատ անձրևների հետևանքով ճանապարհային կամրջի մի մասը փլուզվել է, ինչի հետևանքով մեքենաներն ընկել են գետը։
«Այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է գետն ընկած յոթ ավտոմեքենա և 12 զոհված, 1 մարդ փրկվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 18 մեքենա և 31 մարդ անհետ կորած է համարվում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել մարդկանց որոնելու և փրկելու համար: