
Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից (ամենայն հավանականությամբ, խողովակ է պայթել…)։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը:
«Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել. ինչպես ժողովուրդն է ասում «Արտը խախուտ մահանեն` կարկուտ»։
Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից (ամենայն հավանականությամբ, խողովակ է պայթել…)։ «Վեոլիա ջուր» ընկերությունից եկել և ասել են, որ խնդիրն իրենց գործառույթների մեջ չէ, իսկ համատիրությունից ու թաղապետարանից անգամ չեն էլ ժամանել։
Նույն տարածքի մյուս խնդիրը վնասված կոյուղագիծն է, որի ջրերն ու գարշահոտությունը շուրջ երկու ամիս է` «վայելում» են Աթոյան փողոցի բնակիչները։ Իսկ անձրևներն ընդամենն ավելի ակնառու են դարձնում քաղաքային «իշխանությունների» անգործությունն ու անգրագետ կառավարումը…», – գրել է նա։