«Բարսելոնան» պայմանագիր է առաջարկել Դանի Օլմոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյին։

Կատալոնական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 6 տարվա պայմանագիր։ «Բարսելոնան» պատրաստ է Դանի Օլմոյի տրանսֆերի համար «ՌԲ Լայպցիգին» վճարել 60 միլիոն եվրո հրաժարագինը, որն ուժի մեջ կլինի մինչեւ օգոսոտոս։

Դանի Օլմոյի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Աթլետիկո Մադրիդը»։

Transfermarkt-ը Դանի Օլմոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։




Լրահոս