Իսրայելի հավաքականներն ու ակումբները կարող են հեռացվել միջազգային մրցաշարերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն խորհրդի արտահերթ նիստին կքննարկի Իսրայելի հավաքականներին ու ակումբներին միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից զրկելու հարցը։

Փաստաբան Մաքս դյու Պլեսիսի զեկույցում, որը կներկայացվի արտահերթ նիստին, նշված է, որ Պաղեստինում Իսրայելի իշխանությունների գործողությունները խարխլում են ՖԻՖԱ-ի հիմնական նպատակներն ու գաղափարները։ Զեկույցում նշվում է, որ Իսրայելը խախտում է մարդու իրավունքները, ինչը ՖԻՖԱ-ի մարդասիրական նպատակների և դիրքորոշման խախտում է։

Մայիսին Պաղեստինի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Ջիբրիլ Ռաջուպը ՖԻՖԱ-ից պահանջել էր կասեցնել Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը կառույցին:




Լրահոս