Արմավիրի մարզում բախվել են «Kia» մակնիշի ավտոմեքենան ու մոտոցիկլը. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցի 34 տան դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Սերգեյ Հ.-ի վարած «Kia» մակնիշի և 21-ամյա Վարդան Ջ.-ի վարած «ՄՏՌ ՊՑ 3» մոտոցիկլետը, որից հետո վերջինս բախվել է թույլատրելի հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Ալյոշա Մ.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Վարդան Ջ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխել է «Էջմիածին» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




Լրահոս