ԱՄՆ-ում հայտարարել են լիստերիոզի բռնկման մասին, որից երկու մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում լիստերիոզի բռնկում է տեղի ունեցել, որն ընդգրկել է 12 նահանգ:

Այս մասին հայտնում է երկրի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։Վարակի աղբյուրը եղել է սննդային, այն առաջացրել է Listeria monocytogenes բակտերիան։ Ընդհանուր առմամբ, 12 նահանգում 28 մարդ հիվանդացել է, նրանք հոսպիտալացվել են: Վարակման դեպքեր են գրանցվել մասնավորապես Մինեսոտայում, Վիսկոնսինում, Փենսիլվանիայում, Նյու Յորքում և Մասաչուսեթսում:

Հիվանդներից շատերը հայտնել են, որ օգտագործել են մսի դելիկատեսներ, սակայն տեղեկությունները, որ դրանք աղբյուր են դարձել բակտերիայի, չեն հաստատվել։Կենտրոնը գրանցել է վարակման հետևանքով երկու մահվան դեպք՝ մեկ մարդ մահացել է Իլինոյսում, ևս մեկը՝ Նյու Ջերսիում։




Լրահոս