Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ԶՈՒ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը հայտարարել է, որ լավ կլինի, եթե ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվելու դեպքում կարողանա 24 ժամվա ընթացքում դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։

«Եթե նա կարողանա դա անել 24 ժամում, ապա հիանալի կլինի»,-ասել է Բրաունը Ասպենում կայացած անվտանգության ֆորումի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իրատեսական է հակամարտությունը 24 ժամում վերջ դնելու՝ Թրամփի խոստումը:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը երբեք չէր սկսվի, եթե Ջո Բայդենի փոխարեն ինքը լիներ ԱՄՆ ներկայիս նախագահը։ Նա նաև հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում մտադիր է ընդամենը 24 ժամում հասնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թրամփի այս խոսքերը, հայտարարել է, որ դա չափազանց բարդ խնդիր է նման պարզ լուծման համար։




Լրահոս