Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցությունների. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանն այսօր ժամանել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ մասնակցելու «Կիպրոսի խաղաղապահ գործողության» 50-ամյակի միջոցառումներին:

Թուրքիան 1974 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցածն անվանում է «խաղաղապահ գործողություն» և նշում, որ օգտագործել է իր իրավունքը՝ որպես երաշխավոր պետություն՝ կիպրացի թուրքերին պաշտպանելու համար:

«Տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների համատեքստում չափազանց անպատասխանատու քայլեր են ձեռնարկվում, որոնք վտանգում են ողջ կղզու (Կիպրոսի) անվտանգությունը: Մենք կարծում ենք, որ անընդունելի է Կիպրոսում դաշնային կառավարման կարգ ստեղծելու որոշումը: Լուծում գտնելու համար պետք է ճանաչել կիպրոսցի թուրքերի իրավունքները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նրա կարծիքով՝ Անկարայի և Աթենքի միջև երկխոսության խորացումն արդյունավետ կլինի Կիպրոսի հարցում:

«Կիպրոսի հույները կարծում են, որ խնդրի լուծումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի որոշումների հիման վրա՝ երկհամայնք դաշնության շրջանակում։ Կիպրոսի թուրքերն էլ հանդես էին գալիս Կիպրոսի համադաշնության օգտին: Թուրքական համայնքի ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել է, որ չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ չի ճանաչվել կիպրոսցի թուրքերի հավասար ինքնիշխանությունը և միջազգային կարգավիճակը»,- նշել է Էրդողանը։




Լրահոս