Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկն ասել է, որ ժամանակն է, որ Ամերիկան հասնի մեծ բարձունքների՝ տիեզերագնացներ ուղարկելով Մարս։
«Հիմա ժամանակն է, որ Ամերիկան շատ ավելի մեծ բարձունքների հասնի՝ տիեզերագնացներ ուղարկելով Մարս: Ի վերջո, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դառնալ տիեզերական ճանապարհորդ և օգնել Մարսի վրա նոր քաղաքակրթություն կառուցել, պետք է կարողանան դա անել», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում:
Նախկինում Մասկը հայտնել էր, որ ակնկալում է առաջիկա չորս տարում Starship տիեզերանավի անօդաչու թռիչք իրականացնել դեպի Մարս։