Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստան-Իրան և Իրան-Չինաստան բեռնարկղային գնացքները վերսկսել են երթևեկությունը Թեհրանից հարավ գտնվող Իսլամշահր քաղաքում գտնվող Ափրին չոր նավահանգստով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ IRNA-ն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղու ղեկավար Միադ Սալեհին հուլիսի 21-ին ելույթ է ունեցել շարժման վերսկսման արարողության ժամանակ: Նա Իրանը բնութագրել է որպես Չինաստանից դեպի Եվրամիություն բեռների տեղափոխման արագ և անվտանգ ուղի: Բացման արարողության ժամանակ շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը: Սալեհին ասել է, որ բեռնարկղային գնացքները Չինաստան կուղևորվեն բարեկամ և հարևան երկրների՝ Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքով։ Չինական բեռնարկղային գնացքը Իրան է մեկնել մոտ 10 օր առաջ, ասել է նա:




Լրահոս